Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ. «Պատերազմի ժամանակ և հետպատերազմյան շրջանում անվճար սնվողների շրջանակն ընդլայնվել էր, այժմ գործընթացը կրկին կանոնակարգվում է»

Հուլիս 15,2021 20:34

ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանում է.

Մամուլում արված հրապարակումների առթիվ, թե իբրև «Զինված ուժերի գլխավոր շտաբը որոշել է զրկել պայմանագրային զինծառայողներին հատկացվող ամենօրյա սննդից», հարկ ենք համարում պարզաբանել, որ ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին անվճար սնվող զինծառայողների ցանկն ու թվաքանակը սահմանված են ՀՀ կառավարության որոշմամբ և ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով։

Պատերազմի ժամանակ և հետպատերազմյան շրջանում, ելնելով հատուկ իրավիճակից, անվճար սնվողների շրջանակն ընդլայնվել էր՝ ըստ անհրաժեշտության։ Այժմ գործընթացը կրկին կանոնակարգվում է, և անվճար սննդից օգտվել կարող են ներքոնշյալ կարգավիճակի անձինք (ըստ կառավարության որոշման և նախարարի հրամանի):

1․ Ժամկետային պարտադիր զինծառայողները,
2․ Զորամասերի մարտական հերթապահությունում ընդգրկված անձնակազմերը (նաև մարտական հերթապահությունից առաջ անցկացվող նախապատրաստական պարապմունքների ժամանակահատվածում),
3․ Ճամբարային հավաքներին, դաշտային մարտավարաշարային պարապմունքներին ընդգրկվող սպայական, ենթասպայական, շարքային կազմերի պայմանագրային զինծառայողներն ու բանվոր ծառայողները, եթե այդ միջոցառումների անցկացման ժամանակահատվածում լրացուցիչ հավելյալ վարձատրություն չի հաշվարկվում,
4․ Առանձնահատուկ պայմաններում ծառայություն իրականացնող զորամասերի (ցանկը հաստատում է պաշտպանության նախարարը) անձնակազմերը՝ ամբողջությամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031