Ermenihaber. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանով այդ երկրում հիմնվելու է Ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների ուսումնասիրության միջազգային ինստիտուտ:
Հաղորդվում է, որ ինստիտուտը գործելու է Ստամբուլի համալսարանի ռեկտորատի ենթակայության ներքո:
Այս մասին Էրդողանի համապատասխան հրամանագիրը հրատարակվել Թուրքիայի կառավարության պաշտոնաթերթում: