Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Բզկտված ՀՀ-ն ու Արցախն այնքան խնդիրներ ունեն, որ պատգամավորի լրավճարն ավելացնելն անբարոյականություն է»․ Նաիրա Զոհրաբյան

Հուլիս 15,2021 14:22

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ այսօրվա իրավիճակում պատգամավորների ծախսերին հատկացվող գումարը 50 000 դրամից 250 000 դրամ դարձնելու վերաբերյալ իշխանության հեղինակած նախագիծն անբարոյականություն է։ «Այո, պատգամավորները պետք է ստանան արժանապատիվ աշխատավարձ, բայց հիմա դրա ժամանակը չէ, հիմա ավելի կենսական խնդիրներ ունենք։ Նախագիծը զավեշտալի հիմնավորում ունի, թե ընտրողների հետ հանդիպելու համար են գումարի չափը բարձրացնում։ Ինձ քաղաքացու հետ հանդիպելու համար երբեւէ լրավճար պետք չի եղել։ Պատգամավորը պարտավոր է հանդիպել ընտրողների հետ, եւ դրա համար պատգամավորներն աշխատավարձ են ստանում»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Նա առաջարկում է այդ գումարներն ուղղել վիրավոր զինվորների բուժմանը, որն արտերկրում է հնարավոր կազմակերպել․ «Բզկտված Հայաստանն ու Արցախն այնքան խնդիրներն ունեն, որ պատգամավորի լրավճարն ավելացնելն անբարոյականություն է։ Ինչ-որ պահի, երբ տնտեսությունը կլինի կայուն, իսկ խնդիրները՝ լուծված, այո, պետք է անդրադառնալ նաեւ պաշտոնյաների աշխատավարձերին»։

Նաիրա Զոհրաբյանը համոզված է՝ այս նախագիծը նրա համար է, որպեսզի իշխանությունը խուսափի «պարգեւավճար» զգայուն բառն օգտագործելուց։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031