Հուլիսի 15-ին, ժամը 10:09-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ այրվում է Սևանի քաղաքապետարանի տանիքը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:37-ին, մարվել՝ 11:24–ին: Այրվել են Նաիրյան փողոցի թիվ 164 հասցեում գտնվող Սևանի քաղաքապետարանի տանիքի (975 քմ) փայտե կառուցատարրերը՝ մոտ 200 քմ:
ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն