ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկվեց «ՀՀ-ի եւ Ասիայի զարգացման բանկի միջեւ Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի բարելավման ծրագիր վարկային համաձայնագրի փոփոխությունը վավերացնելու նախագիծը:
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը, ներկայացելով նախագիծը, ասաց, որ խոսքը Բագրատաշենի ճանապարհի մասին է ու առաջարկվում է վարկային համաձայնագրի ժամկետը երկարաձգել մինչեւ 2022-ի դեկտեմբերի 31-ը: Վարկային համաձայնագրով մինչեւ 2021-ի օգոստոսին պիտի ծրագիրն ավարտեին: 4 ամիս էլ նախատեսվում է աուդիտի համար: Ղալեչյանն ասաց, որ ակնկալվում է ունենալ բեռնափոխադրումների էական ավելացումներ, ճանապարհի կրճատում ու ամենակարեւորը՝ կրճատել ավտովթարների թիվը:
Ծրագրի շրջանակներում շինարարական կապալի պայմանագրերը կնքվել են 2017-ին, բայց գործը սկսել են շուրջ 13 ամիս անց՝ 2018-ին ու ժամանակային առումով չեն հասցնելու աշխատանքներն ավարտել: Ծրագիրը ձգձգվել է, որովհետեւ ի հայտ են եկել բազմաթիվ չնախատեսված աշխատանքներ՝ կապված կոյուղագծերի, ջրի խողովակների հետ:
ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկված ու այսօր քննարկված բոլոր հարցերը դրվեցին քվեարկության եւ առաջին ընթերցմամբ ընդունեցին: Երկրորդ ընթերցումը կլինի 3 ժամ անց:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ