Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

60լ բենզին, 30 հազար դրամ՝ հաց ուտելու ու գիշերակացի համար. Սերգեյ Բագրատյանը ԱԺ-ում հաշվում է, թե ինչքան արագ պատգամավորները կծախսեն 250 հազար դրամը

Հուլիս 15,2021 13:11

Այսօր ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկվեց «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքում» փոփոխությունների նախագիծը, որը քննադատության տեղիք է տվել:

Նախագծի հեղինակները «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանն ու Վիկտոր Ենգիբարյանն են: Այս նախագծով առաջարկվում է պատգամավորների գործունության հետ կապված ամսական ծախսերը 50,000 դրամից դարձնել 250,000 դրամ՝ հիմնավորելով, որ պատգամավորների թիվը նվազել է, ավելի կծանրաբեռնվեն:

ՔՊ-ի ցուցակում ընդգրկված՝ ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքիր հաշվարկ ներկայացրեց, թե ինչ արագ կծախսվի այդ 250 հազար դրամը. «Եթե վերցնենք ոչ թե Սյունիքի մարզ, այլ Վայոց ձորի մարզ ու մի հատ փոքրիկ թվաբանություն անենք, առնվազն 60 լիտր բենզին ես ծախսում, երբ որ գնում ես Վայոց ձորի գյուղերը, վերադառնում ես, մոտ 450-500 կմ է, եթե 60 լիտր բենզինը վերածենք դրամի, առնվազն 30 հազար դրամ է: Գիշերակաց եւ հաց ուտելու համար եւս 30 հազար դրամ, այսինքն, 1 այցը 60 հազար դրամ է ծախսվում: Ամսական 4 անգամ շաբաթ-կիրակի գնում ես ու 60×4, առնվազն 240 հազար դրամ ծախսվում է միանշանակ, այդտեղ երկրորդ կարծիք չկա»:

Իսկ ինչ վերաբերում է նրան, որ մեկը կվերցնի, մարզ կգնա, մյուսը կվերցնի ու կդնի գրպանը, չի գնա՝ Սերգեյ Բագրատյանն ասաց, որ այդ պատգամավորին ոչ մեկը չի հարգի, մարզ գնալը բարոյական պարտքի պես բան է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031