Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հնարավոր ամեն ինչ անելու է գործընթացը քաղաքական շարժառիթներով հետապնդումներից ու շահարկումներից զերծ պահելու համար

Հուլիս 15,2021 12:42

Ազգային անվտանգության «Ալֆան» երեկ բերման է ենթարկել կենսաթոշակի անցնելուց հետո Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում որպես դեպարտամենտի ղեկավար աշխատող, այդ նույն «Ալֆայի» ստեղծման ակունքներում կանգնած Արամ Գասպարյանին։ ԱԱԾ փոխգնդապետն ի պատասխան լրագրողի հարցին, թե ո՞րն է բերման պատճառը, պատասխանել է՝ երևի նախկին կոլեգաներս կարոտել են։

Տեղեկացնենք, որ Արամ Գասպարյանը հայտնի է նաև Չիկո ծածկանունով (հատուկ ծառայությունների մարտական ստորաբաժանումներում ընդունված է մարտիկներին տալ ծածկանուններ), գերազանց ծառայության համար պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով, ՀՀ ԱԱԾ և ոստիկանության բազմաթիվ պատվոգրերով, ԱԱԾ հոբելյանական մեդալով, ծանրակշիռ ներդրում ունի Արցախյան բոլոր պատերազմներում՝ դրանցից առաջինում ստացած վնասվածքից հետո հրաշքով մնալով կենդանի։

Բերման է ենթարկվել նաև երկարամյա ծառայության ընթացքում բազմաթիվ պարգևների արժանացած, այդ թվում «Մարտական ծառայության» մեդալով պարգևատրված, անվտանգության մայոր, Խորհրդային Միության սպորտի վարպետ Տիգրան Ներսիսյանը (ծածկանունը՝ Չուկ):

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հայտնում է, որ ուշի-ուշով հետևելու է զարգացումներին, քանզի չի կարող անհաղորդ մնալ կյանքի լավագույն տարիները երկրին նվիրած գործընկերների ճակատագրի նկատմամբ, հնարավոր ամեն ինչ անելու է գործընթացը քաղաքական շարժառիթներով հետապնդումներից ու շահարկումներից զերծ պահելու համար։

ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031