Այսօր «Իմ քայլի» պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը ԱԺ ամբիոնից պատասխանեց երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հնչեցրած սպառնալիքներին:
Հիշեցնենք, որ նա սպառնացել էր, որ եթե Հայաստանը չկնքի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր, զղջալու է, հետո ուշ կլինի, նաեւ խոստացել էր, թե «վերադառնալու» է իրենց «նախնիների հողը՝ Զանգեզուր, Սեւան, Երեւան»:
Տաթեւիկ Հայրապետյանն ասաց. «Ես կարծում եմ, որ Ադրբեջանի պատկերացրած խաղաղությունը շատ հեռու է իրական խաղաղությունից, որին ձգտում են բոլոր ժողովուրդները: Ադրբեջանի նախագահը խաղաղություն ասելով՝ պատկերացնում է ռազմավարի պուրակներ, պատկերացնում է տարածքային ակնհայտ հավակնություններ ՀՀ ինքնիշխան տարածքների նկատմամբ: Ադրբեջանի ԱԺ-ն ակնհայտորեն տարածքային հավակնություններ է ներկայացնում Սյունիքի մարզի նկատմամբ եւ փոխխոսնակի մակարդակով անվանում դա «ադրբեջանական հող», որտեղ իրենք պետք է վերադառնան: Այդ նույն թեզը շարունակում է Ադրբեջանի ղեկավարը: Եվ ահա այս թեզերով եւ գործելաոճով, երբ ՀՀ սուվերեն տարածք են ներթափանցել ադրբեջանական զորքեր, Ադրբեջանի նախագահը խոսում է խաղաղության մասին: Իրականում սա խոսույթ է՝ լարվածության նոր օջախներ ստեղծելու մասին: Սրանով Ադրբեջանը մարտահրավեր է նետում առանց այն էլ բավականին փխրուն տարածաշրջանային կայունությանը ու այս ամենը Անկարայի բացահայտ աջակցությունն է ստանում: Շուշիի հայտնի հռչակագիրը դրա վառ ապացույցն է»:
Տաթեւիկ Հայրապետյանը միջազգային գործընկերներին հորդորեց Ալիեւի քարոզչությանը տուրք չգնալ, չհնչեցնել տեքստեր, որոնք մարող են արդարացնել պատերազմը եւ սպառնալիքը, որովհետեւ սա մարտահրավեր է ոչ միայն Արցախին, Հայաստանին ու հայ ժողովրդին, այլեւ համայնք մարդկությանը:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ