JAMnews. «Իրակլի Ղարիբաշվիլին պետք է հրաժարական տա։ Պատժե՛լ բոլոր մեղսագործներին»․ այսպիսի պահանջով Վրաստանի չորս հեռուստաալիքներ դադարեցրել են հեռարձակումը 24 ժամով։
Այսօր Վրաստանում մարել են առաջատար հեռուստաընկերությունների՝ «Պիրվելիի», «Մտավարիի», «Ֆորմուլայի» և «Կավկասիայի» էկրանները։
Հեռարձակման ժամանակավոր դադարեցումը Վրաստանում բողոքի մասշտաբային ակցիայի մի մասն է, որը գլխավորել են լրագրողները՝ օպերատոր Լեքսո Լաշկարավայի մահվանից հետո։ Լեքսոն դաժան ծեծի էր ենթարկվել հուլիսի 5-ի անկարգությունների ժամանակ։
Չորս հեռուստաալիքների մարած էկրաններին առավոտից միայն մեկ հաղորդագրություն է՝ լրագրողների անունները, որոնք տուժել են հուլիսի 5-ի իրադարձությունների ժամանակ։
Կարդացեք նաև
Բողոքի ակցիային մասնակցում են շրջանների հեռուստաալիքները․ նրանք հեռարձակումը կասեցրել են տասը րոպեով՝ հուլիսի 13-ին և ուղիղ 15 ժամով՝ Լեքսո Լաշկարավայի թաղման ժամանակ։