Կառավարության նախաձեռնությամբ այսօր ԱԺ արտահերթ նստաշրջան է հրավիրվել: Նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հորդորեց 1 րոպե լռությամբ հարգել երեկ սահմանային միջադեպի արդյունքում զոհված հայ զինծառայողի հիշատակը:
Այնուհետեւ ԱԺ ամբիոնի մոտ երդվեց «Իմ քայլի» նորընտիր պատգամավոր Արա Մելիքջանյանը: Լուսինե Եգանյանը մանդատը վայր էր դրել, ցուցակում հաջորդ թեկնածուն նա էր:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ