Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի կողմից հիմարություն էր 2կմ-ի համար ներգրավել ՀԱՊԿ-ին. Լեոնիդ Կալաշնիկով

Հուլիս 15,2021 11:14

Ռուսաստանի Պետդումայի՝ ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը հիմարություն է համարել Հայաստանի փորձերը՝ ներգրավել ՀԱՊԿ-ին Ադրբեջանի հետ սահմանային վեճի կարգավորմանը:

«Հայերի մոտ ստեղծվել է իրավիճակ, երբ ադրբեջանցիներն անցել են «կարմիր գիծը» երկու կիլոմետր ձգվող հատվածում: Եվ Երևանը աղերսում է՝ ՀԱՊԿ, օգնեցե՜ք: Ես շփվել եմ հայկական պատվիրակության հետ, և ուղիղ հարցրել եմ. դուք պատկերացնու՞մ եք՝ որքան բարդ է սահմանազատումը: Իսկ դուք Ադրբեջանի հետ անգամ դիվանագիտական կապեր չեք հաստատել: Սահմանազատումը բանակցությունների հարց է, և ոչ թե պատերազմի՝ երկու կիլոմետրի համար: Ինչ իմաստ ունի Երևանի համար ներգրավել ՀԱՊԿ-ին մի բանում, որպեսզի ամբողջությամբ փչացնի հարաբերությունները, որոնք նոր-նոր սկսել են ձևավորվել Բաքվի հետ: Նման հարցերը լուծել ռազմական ճանապարհով, և այն էլ Ռուսաստանին ներգրավելու հաշվին, կատարյալ հիմարություն է. ՀԱՊԿ-ը դրա համար չի ստեղծվել»,- ասել է Կալաշնիկովը «Սվոբոդնայա պրեսսա» պարբերականի հետ զրույցում:

Նա նշել է, որ ղարաբաղյան հարցում Մինսկի խմբի ձևաչափն անիմաստ էր, և ինքը միշտ կողմ է եղել եռակողմ ձևաչափին: «Դրա համար Հայաստանում ինձ քննադատում էին: Ինչպե՞ս, ինչու՞ մեր կողմից չեք: Ես միշտ պատասխանում էի. ո՛չ մի Մինսկի խմբում ձեր հարցերը չեն լուծվի: Ո՛չ ամերիկացիներն են դրանում շահագրգռված, ո՛չ Ֆրանսիացիները. նրանց պետք է Ռուսաստանին վնասել, ինչու՞ պետք է նրանք Հարավային Կովկասը հանդարտեցնեն: Ես այդ մասին խոսել եմ մամուլում: Ես այդ մասին ասել եմ անձամբ նախագահ Իլհամ Ալիևին և անձամբ Սերժ Սարգսյանին, երբ նա նախագահ էր»,- ասել է Կալաշնիկովը:

Նա նաև հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքը նախատեսված է եռակող համաձայնագրով» և հայերին ձեռնտու է բացել սահմանները:

«Ախր Հայաստանը տասնամյակներով նստած է եղել շրջափակման մեջ, հայերը երկրից դուրս էին հանում երեխաներին, հատկապես տղաներին, որպեսզի նրանց բանակ չտանեն: Բայց հիմա ղարաբաղյան հանգույցը բացված է, ցավոք, պատերազմի միջոցով: Ուրեմն բացե՛ք երկիրը, շնչեք, այնպես արեք, որ ձեզ լավ լինի»,- ասել է Կալաշնիկովը:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031