«Ամերիկայի ձայն». ԱՄՆ պետքարտուղարությունը տարածել է մամլո հաղորդագրություն ԱՄՆ-ի պետքարտուղարի ու ՀՀ վարչապետի պաշտոնակատարի միջև երեկ կայացած հեռախոսազրույցի մասին, որում, մասնավորապես, ասված է. «Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեկ զրուցել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Պետքարտուղարը սրտանց շնորհավորել է Հայաստանի ժողովրդին հունիսի 20-ին կայացած ընտրությունների կապակցությամբ»:
Մամլո հաղորդագրության մեջ նշվում է, որ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի կարծիքով այս ընտրություններում հիմնականում հարգվել են ընտրողների հիմնարար իրավունքներն ու ազատությունները, իսկ մրցակիցները հնարավորություն են ունեցել ազատ քարոզչություն իրականացնել: Պետքարտուղարը նաև հորդորել է շարունակել ժողովրդավարական բարեփոխումները:
Բլինքենը նաև կարևորել է ԱՄՆ աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների ներքո գործընթացին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական քաղաքական կարգավորմանը: Նա հորդորել է Հայաստանին կառուցողականը ներգրավվածություն ցուցաբերել ԵԱՀԿ-ի շրջանակում:
«Պետքարտուղար Բլինքենը վերահաստատել է իր աջակցությունն Ադրբեջանից բոլոր հայ կալանավորվածներին շուտափույթ Հայաստան վերադարձնելուն»,- հայտնել է ԱՄՆ պետքարտուղարությունը:
Կարդացեք նաև
Արամ ԱՎԵՏԻՍՅԱՆ