Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը իր ՖԲ գրառման մեջ տեղեկացնում է.
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը այսօր` 14․07․2021թ․ծանուցվել է, որպեսզի ներկայանա Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ իր վերաբերյալ ներկայացված միջնորդության քննարկմանը, որը ներկայացվել է ՀՀ դատախազության կողմից։ Չենք ցանկանում վաղը ժամը 10:00-ին Առուշ Առուշանյանի հետ միասին ներկայանալ Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ վերոհիշյալ նիստին մասնակցելու համար, քանզի տվյալ հարցի վերաբերյալ որոշումն արդեն իսկ կանխորոշված է, իսկ մենք չենք ցանկանում դառնալ ձեւական ընթացակարգի պահպանման ուղղակի մասնակից։
Միեւնույն ժամանակ հայտարարում ենք, որ վարույթն իրականացնող մարմնի յուրաքանչյուր կանչի դեպքում Առուշ Առուշանյանը պատշաճորեն կներկայանա քննիչի մոտ։
Հարգելի գործընկերներ Մենք այստեղ գործ չունենք իրավական գործընթացի հետ, սա բացառապես քաղաքական հետապնդում է, հետեւաբար արժանի չենք համարում մասնակցել նման ձեւական գործընթացներին։ Մի գործընթաց, որի շրջանակներում իրականում մեր խոսքը բովանդակային առումով չի լսվելու։
Կարդացեք նաև
Հայաստանի Հանրապետությունում իրավական համակարգը մահացել է։
Առուշ Առուշանյանի փաստաբան
Էրիկ Ալեքսանյան