Լրահոս
Օրվա լրահոսը

«Միջազգային որոշ ատյաններ մոռացած հայերի նկատմամբ Ադրբեջանի բռնարարքները փորձում են «միջնորդ խաղաղարարի» դեր ստանձնել». «Շուշի» հիմնադրամի հայտարարությունը

Հուլիս 15,2021 13:00

Ենթարկվելով Բաքվի ու Անկարայի «խաղաղասիրական» քարոզչությանը, եվրոպական որոշ կազմակերպությունների ներկայացուցիչներ խոսքները մեկ արած՝ հայությանը համոզում են, որ «խաղաղ ու համերաշխ ապրելը» ձեռնտու է բոլոր կողմերին: Միջազգային կազմակերպությունների, եվրոպական երկրների քարոզիչները նախ պետք է կարողանան տեսնել ու գնահատել իրավիճակը, հարգել հայկական կողմի իրավունքներն ու շահը, նոր միայն ասել իրենց խոսքը:

Պաշտոնական Բաքուն ու Անկարան, ամբողջացնելով 44-օրյա զավթողական պատերազմի արդյունքները, գոհունակությամբ հայտարարում են Ադրբեջանի տարածքային խնդրի, արցախյան խնդրի լուծման մասին: Ստացվում է, որ միջազգային որոշ ատյաններ հաշտվել են ոչ միայն Բաքվի ու Անկարայի, ինչպես եւ Սիրիայի հյուսիսից ահաբեկչական զինված խմբերի՝ բիրտ ուժի միջոցով արցախյան հարցը իրենց օգտին լուծելու, այլեւ Արցախի տարածքի զգալի մասը օկուպացնելուն, հայ բնակչության նոր բռնագաղթի հետ: Հիմա էլ՝ մոռացած Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի, Ադրբեջանի մյուս բնակավայրերում հայերի նկատմամբ 1988-ից իրականացրած սպանություններն ու բռնարարքները, որոնք իրականում 1915 թ. սկսած ցեղասպանության շարունակությունն են, առանց հաշվի առնելու դրա հետեւանքով էթնիկական անհանդուրժողականությունը, փորձում են «միջնորդ խաղաղարարի» դեր ստանձնել:

Իսկ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը ձգտում է օգնել Թուրքիային, «միջանցքի» անվան տակ Սյունիքը բռնազավթելով Օսմանյան կայսրության վերականգնման ու «Մեծ Թուրան» ու «Դեպի արեւելք» ծրագրի իրականացմանը, դրանով իսկ վտանգի ենթարկելով Հայաստանի Հանրապետության, ինչ խոսք, նաեւ Ռուսական Դաշնության ամբողջականությունը:

Հայությունը, ինչպես եւ միջազգային հանրության առողջ ուժերը երբեք չեն հաշտվի Սյունիքի մարզում միջանցքի եւ այն լիովին թուրքերի կողմից տնօրինելու պահանջին, քանի որ իր տարածքում ցանկացած ճանապարհ կարող է կառուցել Հայաստանը եւ ապահովել նրա անվտանգությունն ու հսկողությունը:

Խաղաղության, հաղորդակցական ուղիների ապահովման եւ ցանկացած այլ հարցում փոխհամաձայնություն կարող է հաստատվել, եթե ադրբեջանական զորքերը առանց նախապայմանների հեռանան Հայաստանի Հանրապետությունից, Արցախի Հադրութի, Մարտունում Ասկերանի, Շուշիի, Մարտակերտի շրջաններից բռնազավթած տարածքներից, ազատ արձակեն բոլոր գերիներին ու պատանդներին:

Բակուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
արձակագիր, հրապարակախոս

«ՇՈՒՇԻ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԱԽԱԳԱՀ
13.07.2021

«Առավոտ» օրաթերթ
14.07.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031