Արթուր Աղասյանը՝ փոքրամարմին, բայց մեծ ոգով եւ հերոսական կերպարով երիտասարդը, դարձել էր 2016 թ. ապրիլյան պատերազմի հերոսական էջերից մեկի գլխավոր հերոսը՝ լինելով կրտսեր սերժանտ: Արցախի Մարտունու շրջանից էր Արթուրը, նրա մասին բազմաթիվ հաղորդումներ են պատրաստվել, հոդվածներ գրվել: Նա հարազատների եւ ընկերների հպարտությունն էր:
Ժամկետային զինծառայությունն ավարտելուց հետո նա մնաց ծառայելու բանակում: 2020թ. 44-օրյա պատերազմից հետո նրա դին երկար ժամանակ չէր գտնվում:
Այսօր, ըստ տարբեր ֆեյսբուքյան էջերի հրապարակումների, վերջապես հայտնաբերվել է նրա դին: Հիշեցնենք, որ այսօր Մատաղիսում գտել են երեք աճյուն:
«Նորություններ Արցախից» ՖԲ էջից տեղեկանում ենք.
9 ամսվա ծանր սպասումներից հետո գտանք մեր հերոսին՝ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր, կապիտան Արթուր Գրիգորիի Աղասյանին։
Արթուրի մասունքներն այսօր Մատաղիսում ճանաչել է նրա զինվորը՝ հրամանատարի խաչի, անվանական սվին դանակի և հեռախոսի շնորհիվ։
Արթուրի հարազատ եղբայրը՝ 19-ամյա Արսենը, հողին է հանձնվել 2021թ. մարտի 31-ին, Արցախի Մարտունու գերեզմանատանը։
Արթուր Աղասյանի մասին 2016 թվականին պատրաստված հեռուստահաղորդումը դիտեք տեսանյութում:
Կարդացեք նաև
թ