Լրահոս
Օրվա լրահոսը

Ավինյանը՝ Ալիեւի հայտարարությունների, գերիների, սահմանային միջադեպի եւ հետագա պաշտոնավարման մասին. «Ա1+»

Հուլիս 14,2021 20:07

Արցախի կարգավիճակի հարցն առաջնահերթություն է, եւ քանի դեռ այն վերջնականապես լուծված չէ, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունները վերսկսված չեն, այլ լուծումների մասին դժվար կլինի խոսելը: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը` ի պատասխան լրագրողի հարցին, թե ինչպես են մեկնաբանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, ըստ որի` Հայաստանը պատրաստ չէ ստորագրել Խաղաղության համաձայնագիրը:

Նա նշեց, որ իրենք կարևորում են բանակցային գործընթացը, ինչպես նաև այն որոշակի դրական տեղաշարժերը, որոնք առկա են ապաշրջափակման բանակցային գործընթացում. «Բայց, վերջնական բոլոր հանգուցալուծումները, խաղաղության համաձայնագրերը, դելիմիտացիան և դեմարկացիան իրենց մեջ որոշակի խութեր են պարունակում: Առաջին և ամենակարևոր խնդիրը՝ Արցախի ու Արցախի ժողովրդի կարգավիճակի հարցն է»:

Ադրբեջանական կողմը, Ավինյանի խոսքով, հրապարակային հայտարարությունից զատ որևէ այլ խողովակով ինֆորմացիա չի տրամադրել. «Խաղաղության համաձայնագրի ուղղությամբ որևէ բանակցություն Ադրբեջանի հետ չկա»:

Հոդվածն ամբողջությամբ եւ տեսանյութը՝ սկզբնաղբյուրում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031