Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մենք չենք կանգնում նայում, թե հակառակորդն ինչպես է ձեռքերը թափ թալով գալիս». Վիտալի Մանգասարյան

Հուլիս 14,2021 20:01

Aravot.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով Երասխի հայ-ադրբեջանական սահմանի հատվածում տեղի ունեցած միջադեպը, «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Վիտալի Մանգասարյանը նշեց. «Ադրբեջանական կողմը փորձում է այդ հատվածում էլ հնարավորինս բարելավել իր դիրքերը, մենք գիտենք,որ Երասխից մի փոքր վերեւ Սեւ լճի հատվածում բավականին հարմարավետ դիրքեր են զբաղեցրել մեր ՀՀ սուվերեն տարածքում, իսկ հիմա փորձում են ռազմավարական կարեւորություն ունեցող ճանապարհը` Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի, մեկ այլ` ավելի հարմար անկյունից դիտարկման տակ պահել: Մեր պաշտպանական գերատեսչությունը հայտարարեց, որ փորձել են ինժեներական տեխնիկայի կիրառմամբ առաջխաղացում ապահովել, եւ հարմարավետ դիրքեր զբաղեցնել: Ես ենթադրում եմ, որ ուղղակի փորձել են մեր տարածք ներխուժել, ինչը մեր ստորաբաժանումները փորձել են կասեցնել»:

Վիտալի Մանգասարյանի ձեւակերպմամբ, այս ամենը կանխատեսելի էր. «Ադրբեջանը միշտ էլ բաց տեքստով հայտարարել է , որ տարբեր առիթներ բաց չի թողնելու ու փորձելու է էլ ավելի հարմարավետ դիրքեր զբաղեցնել եւ մեզ պարտադրել տարբեր զիջումներ»:

«Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետի խոսքով. «Երբ Սեւ լճի հատվածում առաջխաղացում եղավ, մեր երկրի քաղաքական ղեկավարությունը հայտարարում էր, որ եթե մենք ուժ կիրառենք, պատերազմ կլինի եւ այլն, բայց իմ կարծիքով ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ: Պարզ է, որ այսօրվա դրությամբ փորձել են առաջխաղացում ունենալ, ինչը կասեցվել է մեր ստորաբաժանումների կողմից: Փոխհրաձգություն է տեղի ունեցել, բնականաբար այդ ժամանակ տուժածներ լինելու են երկու կողմից էլ, այստեղ արժանապատվության ու զորքի մեջ բարոյահոգեբանական վիճակի, ինքնավստահության աստիճանի բարձրացման խնդիր է լուծվում: Մենք չենք կանգնում նայում, թե հակառակորդն ինչպես է ձեռքերը թափ թալով գալիս, ու ոչ մի միջոց չի ձեռնարկվում, մենք պետք է թելադրողի դերում լինենք: Թե չէ, որ այսպես գնա, ամեն ուղղությունում առաջանալու են, որտեղ հնարավոր է: Վայոց ձորի մարզում, Սյունիքում արդեն տարբեր միջադեպեր եղել են, հիմա արդեն տեղափոխվել են Արարատի մարզ` Երասխ»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031