Լրահոս
Օրվա լրահոսը

Մեսրոպ Առաքելյանը՝ պատգամավորներին. «Նախարար եղած ժամանակ պարգեւավճար չեմ ստացել, դիմեք սոցապ, դա էլ կիսվեք…»

Հուլիս 14,2021 19:41

ՀՀ նախկին սոցապ նախարար Մեսրոպ Առաքելյանն իր ՖԲ էջում գրառում է կատարել.

Աժ պատգամավորների կողմից, ովքեր այլևս պատգամավոր չեն լինելու, արտահերթ նիստով նախաձեռնվել է պատգամավորների գործունության հետ կապված ամսական ծախսերը 50,000 դրամից դարձնել 250,000 դրամ՝ հիմնավորելով, որ պատգամավորների թիվը նվազել է, Աժ-ի ծախսերը նվազել են, այս բարձրացման համար նոր գումար պետք չի։

Նախ, անհասկանալի է նման օրենքի փոփոխությունը իրականացնել արտահերթ նիստով, այն էլ հաջորդ գումարման ԱԺ-ի համար։

Զարմանալի է նաև հիմնավորումը։ Նախ պատգամավորների թիվը շարունակում է լինել օրենքով նախատեսվածից ավելի, ինչպես գործող, այնպես էլ նոր ԱԺ-ում, հետևաբար ԱԺ-ի ծախսերը եղել են և շարունակելու են լինել նախատեսվածից ավելի։

Տղերք, ես էլ նախարար եղած ժամանակ պարգևավճար չեմ ստացել, նույն տրամաբանությամբ, դիմեք սոցապ, դա էլ կիսվեք, մինչև վերջին շունչը օրենսդրական բացառիկ գործունեությամբ զբաղվելու համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031