Բաքուն և Թբիլիսին հռչակվել են քույր քաղաքներ. համապատասխան փաստաթուղթը ստորագրվել է Ադրբեջանի մայրաքաղաքում:
Փաստաթղթի տակ իրենց ստորագրությունն են դրել Թբիլիսիիի քաղաքապետ Կախա Կալաձեն և Բաքվի գործադիր իշխանության ղեկավար Էլդար Ազիզովը: Միջոցառումը տեղի է ունեցել Կալաձեի Բաքու կատարած պաշտոնական այցի շրջանակում:
Իր ելույթում Կալաձեն ընդգծել է, որ ադրբեջանցի և վրացի ժողովուրդները պատմականորեն ունեն բարեկամական կապեր, և նշել, որ իր երկիրն առանձնահատուկ նշանակություն է տալիս Ադրբեջանի հետ հարաբերություններին:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ