Լրահոս
Օրվա լրահոսը

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի պաշտպանները ծանրաբեռնված են

Հուլիս 14,2021 17:02

Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի դատական առաջին նիստը, որը պիտի կայանար այսօր՝ հուլիսի 14-ին, հետաձգվեց։ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանը բացելով նիստը՝ տեղեկացրեց, որ Առուշանյանի պաշտպանները դիմել են դատարանին՝ խնդրելով նիստը նշանակել այլ հերթի՝ պատճառաբանելով աշխատանքային ծանրաբեռնվածությունը։

Նապոլեոն Օհանյան

Դատարանը դիմումները ստացել էր երեկ, այդ իսկ պատճառով դատավարության մասնակից մյուս կողմերին նախապես տեղեկացրել էր, որ նիստի չներկայանան։ «Հաշվի ենք առել այն հանգամանքը, որ պիտի Գորիսից հասնեին Կապան»,–նշեց Նապոլեոն Օհանյանը; Դատական նիստը նշանակվեց հուլիսի 28-ին։

 

Առուշ Առուշանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 4 հոդվածներով․ 188–ի 3 մասի 1-ին կետ (ապօրինի ձեռնարկատիրությունը), 291 հոդվածի 2-րդ մաս (ընդերքի պահպանման եւ օգտագործման կանոնները խախտելը), 322 հոդվածի 2 մաս (ինքնիրավչությունը), 113 հոդվածի 2-րդ մասի 3.6 կետով (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը): Գորիսի համայնքի ղեկավարից բացի, այս գործով եւս 3 ամբաստանյալ կա՝ Հարութ Լալազարյան, Էրիկ Աղաջանյան, Սամվել Դինունց։ Ամբաստանյալների նկատմամբ խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին։

Ի դեպ, Առուշ Առուշանյանը խորհրդարան մտած «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ հորիզոնականում է։

Նշենք, որ գլխավոր դատախազությունը դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ թույլատրելու Առուշ Առուշանյանի նկատմամբ քրեական վարույթ սկսելու եւ նրան ազատությունից զրկելու համաձայնություն տալու նպատակով:

Արմեն ԴԱՎԹՅԱՆ,

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031