Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը ԵԱՀԿ տարածաշրջանի 8 երկրների շարքում 3-րդն է խոշտանգումների արգելքի համաթվով

Հուլիս 14,2021 15:57

Քաղաքացիական համերաշխության պլատֆորմի Խոշտանգումների դեմ պայքարի աշխատանքային խմբի կազմած խոշտանգումների արգելքի համաթվով Հայաստանը ԵԱՀԿ տարածաշրջանի 8 երկրների շարքում 3-րդն է (2020 թ․-ի համաթիվը՝ 104)։ Համաթվի կազմմանը Հայաստանից մասնակցել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը։

Խոշտանգման արգելքի համաթվեր են կազմվել նաև Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Լեհաստանի, Ռուսաստանի և Ուկրաինայի համար:

Նախորդ տարվա համեմատ՝ Հայաստանը բարելավել է իր ցուցանիշը (2019 թ․-ի համաթիվը՝ 93,77): Այս հանգամանքը պայմանավորված է նրանով, որ 2020-ի վերաբերյալ տեղեկություն հավաքագրելու գործընթացում ՀՀ պետական կառույցներն ավելի պատրաստակամ ու բաց են եղել համագործակցության համար։

Միևնույն ժամանակ՝ խոշտանգման գործերով քննության արդյունավետության համաթիվը 10 հնարավորից 1,83 է։ Ուսումնասիրությունը պարզել է նաև, որ խոշտանգում իրականացրած անձանց պատասխանատվության ենթարկող ոչ մի վճիռ ՀՀ-ում 2020-ին չի կայացվել։ 3 քրեական գործ է հարուցվել խոշտանգման զոհերի դեմ՝ բողոքը ներկայացնելուց հետո։ Խոշտանգման մեջ մեղադրվող անձինք ազատվել են պատասխանատվությունից՝ համաներման, վաղեմության ժամկետը լրանալու միջոցով։

Այլ մանրամասներ ներկայացված են՝ ԱՅՍՏԵՂ:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031