Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԸՀ-ն երբեւէ որեւէ իշխանության չի ծառայել». Մուկուչյանը հերքում է, որ ծառայություն է մատուցել Փաշինյանին

Հուլիս 14,2021 14:36

Այսօր Սահմանադրական դատարանում լրագրողների հետ ճեպազրույցում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, արձագանքելով Արա Զոհրաբյանի դիտարկմանը, որ կա՛մ նախկինում իսկապես ԿԸՀ-ն ընտրախախտ է եղել, կա՛մ հիմա ծառայություն է մատուցում Փաշինյանին, ասաց. «ԿԸՀ-ն երբեւէ որեւէ իշխանության չի ծառայել: ԿԸՀ-ն բացառապես առաջնորդվել է «Ընտրական օրենսգրքի» պահանջներով»:

Տիգրան Մուկուչյանն ասաց, որ դատավարության կողմերի փաստարկներին ԿԸՀ-ն փորձում է ներկայացնել հակափաստարկներ, իսկ վերջնական գնահատական կտա դատարանը:

Անդրադառնալով ուռճացված ընտրացուցակներին՝ Մուկուչյանն ասաց. «Գիտեք, ուռճացված ցուցակ օգտագործել ինքնին շատ սխալ է, որովհետեւ ուռճացնել նշանակում է, որ պետք է լինի ինչ-որ մի բան, որը արհեստականորեն մեծացվել է, փոփոխվել է: Այստեղ ավելի շատ խոսքը վերաբերում է ցուցակների կազմման մեթոդաբանությանը: Գուցե որեւէ մեկը չի ընդունում այդ մեթոդաբանությունը: Մեր ցուցակները կազմվում են հետեւյալ կերպ. ընդգրկվում են 18 տարին լրացած քաղաքացիները, որոնք ունեն հաշվառում ՀՀ-ում: Սա է այն կանոնը, որի համաձայն մարդը պետք է ընդգրկվի ընտրողների ցուցակում ու խնդիր դրված չի՝ այս պահին բնակվո՞ւմ է մարդը ՀՀ-ում, թե՞ չի բնակվում»:

Մուկուչյանը վստահեցրեց, որ ողջ դատավարության ընթացքում մեկ ապացույց չլսեցին, որ մարդը, օրինակ, 18 տարին լրացած չէ, կամ ՀՀ քաղաքացի չէ, կամ հաշվառում չունի ու ընդգրկվել են հիմնական ցուցակներում. «Նման պայմաններում խոսել ուռճացման մասին՝ տեղին չէ»:

ԿԸՀ նախագահը հորդորեց զուգահեռներ չանցկացնել այլ ընտրությունների հետ, որովհետեւ յուրաքանչյուր ընտրության ընթացքում փորձում են կատարելագործվել. «Ինչ վերաբերում է այս ընտրություններին, ԸՕ-ն հնարավորություն էր տալիս գործընթացի մասնակիցներին իրականացնել հանրային վերահսկողություն գործընթացի նկատմամբ, կարող էին օգտվել այդ գործիքներից»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Միայն վերնագիրը կարդալը բավարար է, որ Մուկուչյանի ասածի վրա անգամ եփած հավը ծիծաղի։ Երկրի գլխավոր թվանկարիչը փորձում է սուրբ ձևանալ, մինչդեռ նա ճիշտ կանի ընտրակեղծարարության մեխանիզմների կատարելագորման վերաբերյալ դոկտորական թեզ պաշտպանի և միջազգային ամսագրերում իր այդ շնորհքի մասին հոդվածներ տպագրի։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031