Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Իրաքի Հանրապետության նախագահ Բարհամ Սալեհին՝ Նասրիյա քաղաքի Իմամ ալ Հուսեյն հիվանդանոցում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ:
Նախագահ Սարգսյանն իր վշտակցության և զորակցության խոսքերն է հղել նախագահ Բարհամ Սալեհին և զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ