Մեր տեղեկություններով, այս պահին ոչ մեկին չի թույլատրվում ելք ու մուտք անել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ։ Ըստ մամուլի հրապարակումների, կոմբինատում է «Ալֆա» ջոկատը։
Կոմբինատի ղեկավարությունը դադարեցրել է արտադրական գործընթացը, հանքը չի աշխատում։
Ըստ մեր աղբյուրի՝ երեկ բերման են ենթարկել կոմբինատի դուստր ձեռնարկություններից մեկի՝ «Աժդանակ»-ի հիմնադիր Գարիկ Ղազարյանին։ Բերման է ենթարկվել նաեւ ԶՊՄԿ անվտանգության դեպարտամենտի ղեկավար Արամ Գասպարյանը:
Կարդացեք նաև
Քաջարանցիները պատրաստվում են ի պաշտպանություն Ղազարյանի՝ բողոքի ցույց կազմակերպել Երեւանում։