Լրահոս
Օրվա լրահոսը

Գուգարք համայնքի բնակիչների ահազանգի հետքերով. քարաղացման արտադրամասում չի իրականացվում մթնոլորտային օդ արտանետվող նյութերի քանակի և բաղադրության մշտական հաշվառում և չափումներ

Հուլիս 14,2021 10:43

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ստացված դիմում-բողոքի, սոցիալական ցանցերում տարածված ՀՀ Լոռու մարզի Գուգարք համայնքի բնակիչների ահազանգերում ու տեսանյութերում բարձրացված խնդրին հրատապ լուծում տալու նպատակով Տեսչական մարմնի աշխատակիցներն օրենքով վերապահված գործառույթների շրջանակում ստուգում են իրականացրել խճի մանրեցմամբ, ասֆալտբետոնի և բետոնի արտադրությամբ զբաղվող «Ա.Ա.Բ ՊՐՈԵԿՏ» ՍՊԸ-ում, որի ընթացքում արձանագրվել են մի շարք խախտումներ.

·         Ընկերությունը 2019 թվականի մայիսի 20-ից մինչև 2021 թվականի մայիսի 1-ն աշխատել է գերազանցելով սահմանային թույլատրելի արտանետումների նախագծի և արտանետումների թույլտվության պահանջները։

·         Ընկերության կողմից չի իրականացվում մթնոլորտային օդ արտանետվող նյութերի քանակի և բաղադրության մշտական հաշվառում և չափումներ:

·         Ընկերությունը Փամբակ գետից իրականացվող ջրօգտագործման հաշվառման համար չունի ջրառի կետում տեղադրված ջրաչափ:

Ընկերության գործունեության հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 4.821.760 ՀՀ դրամ:

Իրականացված վարչական վարույթի արդյունքում նշանակվել է 200.000 և 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանքներ։

Տրվել են խախտումները վերացնելու մասին պարտադիր կատարման հանձնարարականներ։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031