Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հուլիսի 13-ի որոշմամբ անվտանգության խորհրդի նախագահ Արմեն Գրիգորյանը ազատվել է աշխատանքից, հուլիսի 14-ի որոշմամբ նշանակվելով արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ։
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով`
Արմեն Գրիգորյանին ազատել Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից:
Կարդացեք նաև
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Արմեն Գրիգորյանին նշանակել արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ: