Ո՞վ կսպասեր, որ 30-ամյա պայքարից ու զրկանքներից հետո, որոնք մենք կրել ենք հանուն Արցախի, հանուն 2 հայկական պետությունների գոյության, կարող ենք այդքան արագ թերթել Արցախի էջը։
Ո՞վ կսպասեր, որ Արցախի անկախության ճանաչումը, նրա գլխին կախված վտանգները մեզ համար այնքան անկարեւոր կդառնան, որ մենք մեր ոչ մի տեսլականում այդ մասին չենք հիշի։
Ո՞վ կսպասեր, որ այսքան հեշտությամբ կհաշտվենք Արցախի կորստի, մեր արցախցի եղբայրների ցավի ու վշտի հետ եւ անգամ կսկսենք տարանջատել Հայաստանն Արցախից, հայաստանցուն՝ արցախցուց։ Նման զարգացումներ ո՛չ ամենահոռետես ու խորաթափանց քաղաքագետները կարող էին կանխագուշակել, ո՛չ ամենահայատյաց հետազոտական ինստիտուտները։
Մենք 30 տարի շարունակ հավատացել ենք, որ ով հանձնի Արցախը, ով ջնջի 88-ի շարժման սրբազան նպատակները, տեղ չունի մեր երկրում։ Սակայն պարզվեց՝ մենք շատ վատ ենք ճանաչում մեր ժողովրդին։
Կարդացեք նաև
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում