«Առավոտի» տեղեկություններով՝ հուլիսի 13-ին, կեսգիշերին մոտ Գորիսում կրակոցներ են հնչել, կա տուժող։
Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ փոխհրաձգություն է տեղի ունեցել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ ներկայիս մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հարազատների միջեւ: Մասնավորապես, ըստ լուրերի, Սուրիկ Խաչատրյանի տղան կրակել է ներկայիս մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու վրա։ Փոխհրաձգության արդյունքում տուժողը Սուրիկ Խաչատրյանի աներձագն է, անունը Մելիք է։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ