Լրահոս
Օրվա լրահոսը

Հերթ Շիրակի մարզպետարանում՝ պատվաստվելու համար․ սկիզբ դրվեց մարզի պետական կառույցներում համատարած պատվաստմանը

Հուլիս 14,2021 00:08

Այսօր վաղ առավոտից Շիրակի մարզպետարանի աշխատակիցները պատվաստվելու հերթ էին կանգնել։ Պատվաստումը կատարվում էր տեղում՝ մարզպետարանի դահլիճում, ուր և այցելել էին բուժաշխատակիցները։

Ինչպես պարզեցինք մարզպետարանի մի քանի աշխատակիցներից, նրանց մեջ քիչ չէին չինական պատվաստանյութ՝ «ԿորոնաՎակ» նախընտրողները։ Նրանցից մեկը կատակեց․ «Վիրուսը տարածվեց Չինաստանից, չինացիք էլ հավանաբար գիտեն վերացնելու գաղտնիքը։ Դրա համար էլ հենց չինական պատվաստանյութն ընտրեցի»։

Փաստորեն, Շիրակի մարզպետարանը դարձավ առաջին պետական կառույցը, որտեղ աշխատակիցները համատարած պատվաստվեցին։
Այսպիսով, Շիրակի մարզպետարանը օրինակ ծառայեց մյուս պետական կառույցների աշխատակիցներին՝ ևս պարտադիր պատվաստվելու։

Մարզպետարանի ֆեյսբուքյան էջում, որտեղ լուսանկարներ են տեղադրվել տարբեր պաշտոնյաների պատվաստումից, գրված է․«COVID-19-ի դեմ պատվաստման գործընթացը շարունակվում է։ Շիրակի մարզպետարանի աշխատակիցների մի մասն արդեն երկրորդ անգամ է պատվաստվում, մի մասն էլ այսօր պատվաստվեց։ Շիրակի մարզպետարանը կոչ է անում պայքարել կորոնավիրուսի դեմ՝ պատվաստվելով և պաշտպանված լինելով»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարները՝ Շիրակի մարզպետարանի ՖԲ էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031