Սոչիում խաղացվել են ՖԻԴԵ-ի տղամարդկանց եւ կանանց աշխարհի գավաթի խաղարկության մեկնարկային տուրի դասական երկու պարտիաները:
Հայաստանի ներկայացուցիչներից հաջորդ փուլ անցել են Էլինա Դանիելյանը եւ Շանթ Սարգսյանը: Էլինան կանանց 1/64 եզրափակչում, իսկ Շանթը՝ տղամարդկանց 1/128 եզրափակչում միեւնույն՝ 2:0 հաշվով հաղթել են մրցակիցներին:
Շանթ Սարգսյանը երկրորդ շրջանում խաղալու է ադրբեջանցի Նիջադ Աբասովի, Էլինա Դանիելյանը՝ ռումինուհի Իրինա Բուլմագայի հետ: Մեր մյուս շախմատիստները պայքարը շարունակելու են թայ-բրեքում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ