Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վանաձորում կորոնավիրուսից մահացած որոշ հիվանդների պահել են հին շենքում՝ պարկերի մեջ

Հուլիս 13,2021 23:39

Վերջին շրջանում համացանցում լուրեր տարածվեցին, որ Վանաձոր բժշկական կենտրոնի շտապօգնության նախկին մասնաշենքում դիեր են պահված: Ականատեսներից Հակոբ Միկոյանը, որ դիերը հայտնաբերելուն պես զանգահարել էր ոստիկանություն, մեզ հետ զրույցում ասաց, որ պարկի մեջ կնոջ դի է հայտնաբերել:

Հակոբն ու երեք ընկերները նշված տարածքը դիտարկել են որպես անասնաբուժարան եւ կացարան, փորձել հասկանալ թե որքանով է համապատասխանում իրենց պատկերացումներին, սակայն ներս մտնելուն պես այլ տեսարանի են ականատես եղել. «Ընդհանրապես չէինք էլ մտածում, որ դուռը բաց կլինի, բայց պարզվեց, որ բաց է: Ներս մտանք ու առաջին իսկ սենյակում սեւ պարկ էր գետնին գցած, սկոտչով բերանը փակած ու սկոտչի տակ էլ մարդու անուն ազգանունն էր գրված: Եվ զարմանալին այն էր, որ դուռ ու լուսամուտ բացած ու ջարդված էր, եւ ցանկացած կենդանի կարող էր ներս մտնել»:

Ոստիկանությանը տեղեկացնելուց հետո Հակոբը ստանում է հետադարձ զանգ. «Որոշ ժամանակ հետո զանգեցին ու ասացին, որ կան դիեր ու մի հատ չէ, մի քանի հատ է: Հարցրեցին՝ ձե՞ռք եք տվել, թե՞ ոչ, ասեցի, որ՝ ոչ: Ասացին, որ լավ է, որ ձեռք չեք տվել, քանի որ քովիդով հիվանդի մարմին է»:

Հարցի վերաբերյալ փորձեցինք զրուցել Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Վահագն Մկրտչյանի հետ, սակայն վերջինիս ուղղված մեր զանգերն ու նամակները մնացին անպատասխան:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Լուսանկարում՝ Վանաձորի ԲԿ-ի շտապօգնության նախկին մասնաշենքի սենյակներից մեկն է

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031