«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության պաշտոնական էլեկտրոնային կայքում հրապարակվել է հաշվետվություն, որում նշված է՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն առանց որևէ հիմնավորման խոչընդոտում է ընկերության կողմից պղնձի խտանյութի և ֆերրոմոլիբդենի արտահանումները։
Ինչպես նշվում է հաշվետվության մեջ, ընկերությունը ստիպված բեռնաթափել է 140 000 կգ ֆերրոմոլիբդեն, որի արտահանումը անորոշ ժամկետով կասեցված է:
«Իրավիճակը ավելի լուրջ է պղնձի խտանյութի արտահանման մասով, որը դեռևս բարձված է 75 երկաթուղային վագոնում և սպասում է մաքսային մարմինների ձգձգվող թույլտվությանը։ Ընդ որում, ինչպես նշվում է հաշվետվության մեջ, ընկերությունը կատարել է օրենքի բոլոր պահանջները և վճարումները, սակայն մինչ այժմ արտադրանքի արտահանումը ՊԵԿ-ի կողմից կամայականորեն չի թույլատրվում։
Ընկերության հայտարարությունում ասված է.
Կարդացեք նաև
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության կողմից 2021 թվականի հունիսի 30-ից հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ պետական եկամուտների կոմիտե են ներկայացվել ԱՏԳԱԱ 72027000000 ծածկագրով դասակարգվող 140,000 կգ նետտո քաշով ֆերրոմոլիբդեն արտահանելու թույլտվություն հայցելու վերաբերյալ գրություններ, սակայն մինչ օրս համապատասխան թույլտվություններ առանց որևէ հիմնավորման չեն տրամադրվել։
Արտահանման ենթակա բեռը բարձված է եղել թվով 7 բեռնատար մեքենայում, որոնք գնորդ կազմակերպությունների պահանջով ներկայումս բեռնաթափված են։ Արտահանում չի իրականացվել։
2) «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության կողմից թիվ 05100010/060721/0039779, 05100010/070721/0040137 և 05100010/090721/0040891 ապրանքների հայտարարագրերով 2021 թվականի հուլիսի 6-ին, 7-ին և 9-ին «արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպվել է, համապատասխանաբար, 1 607 650կգ (24 երկաթուղային վագոն), 792 300կգ (12 երկաթուղային վագոն), 2 592 150կգ (39 երկաթուղային վագոն) պղնձի խտանյութ։ Հայտարարագրերը սահմանված կարգով ենթարկվել են մաքսային գրանցման, և մաքսային գործառույթների համար համապատասխան պետական տուրքերը վճարվել են, սակայն մինչ այժմ բեռի բացթողում չի իրականացվել՝ առանց որևէ հիմնավորման: Արտահանում չի իրականացվել։
3) ՀՀ ՊԵԿ համապատասխան պաշտոնատար անձանց վերը նշված գործողություններին (անգործությանը) համապատասխան քրեաիրավական գնահատական տալու համար՝ ընկերության կողմից հաղորդում է ներկայացվել ՀՀ իրավապահ մարմիններին։