Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ուրախ եմ, որ Հայաստանը եւ Ադրբեջանը պայմանավորվել են». Անդրեյ Բելյանինով

Հուլիս 13,2021 21:05

«Ստացվեց այնպես՝ ինչպես ստացվեց, բայց ես շատ ուրախ եմ, որ Հայաստանում վերականգնվել է քաղաքական կայունությունը: Փորձերը՝ պարզել ով է ճիշտ, ով՝ սխալ, բերեցին այդպիսի լուրջ ռազմական գործողությունների»,-այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի ունեցած Մոսկվա-Մինսկ-Երեւան-Նուր-Սուլթան տեսակամուրջի ժամանակ ասաց Եվրասիայի ժողովուրդների ասամբլեայի գլխավոր քարտուղար, ՌԴ վաստակավոր տնտեսագետ Անդրեյ Բելյանինովը:

Տեսակամուրջը «ԵԱՏՄ երկրների երկխոսությունը եւ եվրասիական ինտեգրման զարգացման ուղիները» թեմայով էր:

Անդրեյ Բելյանինովն ասաց, որ մեծ ցանկություն ունի, որպեսզի Հայաստանում բնակչությունն ավելանա. «Ինչպես գիտենք, Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում: Ամենամեծ սփյուռքը Ռուսաստանում՝ հայկական է, որը երեք միլիոնից ավելի է: Եկատերինբուրգում ապրում է ավելի քան 20 հազար հայ: Ճիշտ է՝ նրանք գտել են իրենց երջանկությունը, որտեղ ապրում են, բայց հայրենիքը մնում է հայրենիք: Շատ լավ է, որ հայերը պահպանում են իրենց ավանդույթները, կենցաղը»:

Նրա խոսքով՝ ժամանակը ցույց կտա, թե ինչ կլինի, բայց անսպասելի իրադարձությունները ցնցեցին թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը, որի կրկնությունը պետք է թույլ չտալ:

Անդրեյ Բելյանինովը նաեւ ասաց, որ գնահատում է բանակցելու եւ մնացած հարցերը խաղաղ ճանապարհով լուծելու կողմերի պատրաստակամությունը. «Ես ուրախ եմ, որ Հայաստանը եւ Ադրբեջանը պայմանավորվել են»:

Անդրադառնալով ԵԱՏՄ երկրների միջեւ տեղի ունեցող երկխոսության ու ինտեգրման հարցերին, Եվրասիայի ժողովուրդների ասամբլեայի գլխավոր քարտուղարն ասաց, որ պետք է վերականգնել կաշվե գնդակի ավանդույթը, որը կար խորհրդային տարիներին. «ԵԱՏՄ ձեւաչափում այն շատ տեղին կլինի: Պետք է ֆուտբոլի մանկական մրցաշարեր կազմակերպել, երեխաների հանգիստը ԵԱՏՄ տարածքի երկրներում կազմակերպել»:

Նրա խոսքով Հայաստանում ֆուտբոլը բարձր մակարդակի վրա է:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031