Հատուկ քննչական ծառայությունը կասեցրել է 2017 թ. հունիսի 28-ին դատարանի նկուղում (կալանավորների պահման խցերում) Սասնա Ծռեր խմբի չորս անդամներին խոշտանգելու փաստով հարուցված քրեական գործի վարույթը։
Ամենևին զարմանալի չէ, որ չորս տարի քննվող այս քրեական գործը սկզբում սերժական, այնուհետև` նիկոլական թավշյա և պողպատյա, ժամանակաշրջաններում այսօրինակ վախճան պետք է արձանագրեր։
Ակնհայտ է, որ 30 տարիների համակարգային գաղութակեղեքիչ ավանդույթները չեն փոփոխվել։ Իրավապահ կառույցները ենթարկվում են բացառապես օրվա իշխանությունների անօրինական ու ապօրինի հրահանգներին և կատարում են վերջիններիս պատվերը` հովանավորելով միմյանց ու կոծկելով հենց իրենց իրականացրած բռնությունները և խոշտանգումները։
Ազգային-Ժողովրդավարական Բևեռը խստորեն դատապարտում է բռնապետական ռեժիմներին բնորոշ և արատավոր կառավարման նմանօրինակ գործելաոճը։
Կարդացեք նաև
Մեր ժողովրդին կոչ ենք անում պատրաստվել այս հակազգային և հակաժողովրդավարական ռեժիմին իր սպարկողների հետ միասին պատմության աղբանոցն ուղարկելու անխուսափելի գործընթացին։
Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ