Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ-ն մերժեց որոշ միջնորդություններ․ քննարկվում է նիստը դռնփակ շարունակելու հարցը

Հուլիս 13,2021 18:34

Սահմանադրական դատարանն այսօր մերժեց «Զարթոնք» կուսակցության հետեւյալ միջնորդությունները՝  ԱԱԾ-ից պահանջել տեղեկություններ, թե ընտրություններին մասնակցած քաղաքացիներից յուրաքանչյուրը վերջին անգամ երբ է լքել ՀՀ-ն եւ երբ է վերադարձել, թե ԱԱԾ-ի տվյալներով՝ ընտրական ցուցակներում ստորագրած քաղաքացիներից քանիսն են իրականում ՀՀ-ից դուրս գտնվել (ըստ ԱԱԾ տվյալների)։

Մերժվել են նաեւ նույն կուսակցության հետեւյալ միջնորդությունները՝ ՊԵԿ-ից եւ վարչապետի աշխատակազմից պահանջել ՀՀ հանրային ծառայողների քանակը, իսկ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից՝ ընտրական տեղամասերում հոսանքազրկումների տեւողությունը եւ պատճառները։ ՊՆ-ից էլ «Զարթոնքը» միջնորդել էր պահանջել տեղեկություն, թե քանի զինծառայող է մասնակցել ընտրություններինԼ Այս միջնորդության քննարկումը, ՍԴ-ի որոշմամբ, հետաձգվել է։

«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանի՝ «Հայաստան» դաշինքի անդամ Մխիթար Զաքարյանին առնչվող միջնորդությունը եւս մերժվեց։ «Հայաստան» դաշինքի որոշ միջնորդությունների քննարկումը եւս հետաձգվեց։

Ապա դատարանի նախագահ Արման Դիլանյանը հայտարարեց, որ ՍԴ նիստը կշարունակվի դռնփակ ռեժիմով, որպեսզի դատարանը կողմերի հետ քննարկի դռնփակ դատական նիստ անցկացնելու հարցը եւ խորհրդակցական սենյակ հեռանա՝ որոշում կայացնելու։ Արման Դիլանյանի խոսքով, ըստ օրենքի՝ դռնփակ անցկացնելու հարցը քննարկվում է հենց դռնփակ ռեժիմով․ «Սույն գործով զեկուցողը միջնորդել է իրականացնել դռնփակ նիստ»։

Հիշեցնենք, որ ՍԴ-ն այսօր միասնական վարույթում շարունակում է  քննել ընդդիմադիր քաղաքական ուժերի՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» եւ «Հայոց հայրենիք» կուսակցությունների՝ հունիսի քսանի ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումները:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031