ԱԺ անկախ պատգամավոր, «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը
Սահմանադրական դատարանում տեղի ունեցող քննարկումները, կապված ընտրության արդյունքի բողոքարկման հետ, այդուհանդերձ ունեն դրական մի նշանակություն: ՍԴ քննարկումներում ակնառու է դառնում Հայաստանում Սահմանադրության փոփոխության անհրաժեշտությունը: Քննարկումները ի ցույց են դնում, որ Հայաստանում 2015 թվականին ընդունված Սահմանադրությունը չի պարունակում քաղաքական էվոլյուցիոն զարգացում ապահովելու, դրա նախադրյալ ստեղծելու ներուժ:
Այդ Սահմանադրությունը կարող էր գուցե աշխատունակ լինել երկրում, որտեղ կան քաղաքական ավանդույթներ, կայացած համակարգեր և ինստիտուտներ, կայացած մշակույթ՝ քաղաքական իմաստով: Բայց, Հայաստանում այդ ամենը գրեթե զրոյական մակարդակի վրա է և Սահմանադրությունը, որ ընդունվեց 2015 թվականին, հայաստանյան իրականության համեմատ ավելի ճգնաժամահեն է, քան համակարգաստեղծ:
Այդ Սահմանադրությունը կարող է կենսունակ լինել կամ «խորքային պետության» պայմաններում, երբ պետական ինստիտուտների ցուցանակային նշանակության ներքո գործում է քրեական, օլիգարխիկ, կոռուպցիոն բուրգ, կամ հեղափոխական իրավիճակներում:
Կարդացեք նաև