Այսօր Aravot.am-ը Գյումրի այցելած ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեց՝ կփոխե՞ն Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանին, թե՞ նա կշարունակի պաշտոնավարումը։ Նշենք, որ մարզպետը ՔՊ-ի ցուցակի 39-րդ տեղն է զբաղեցնում, ու նա կարող է իր աշխատանքը շարունակել Ազգային ժողովում՝ որպես պատգամավոր։
«Այս փուլում ունենք գործող մարզպետ, աշխատանքից գոհ ենք, այլ որոշում չունենք։
Շատերն են անցել որպես պատգամավոր, այս փուլում կառավարության, կառավարության առընթեր բոլոր մարմինների ղեկավարների մասով դեռևս որոշում չունենք։
Գիտեք, որ հիմա հարցը քննարկվում է Սահմանադրական դատարանում, բնականաբար, Սահմանադրական դատարանի որոշումից հետո խորհրդարանում տեղի կունենա անդրանիկ նիստ, այսինքն՝ ֆրակցիան կներկայացնի վարչապետին ու, այսպիսով` վարչապետը հնարավորություն կունենա ձևավորել կառավարություն։ Ժամկետներում դա տեղի կունենա, շտապելու ոչինչ չկա»,-ասաց Սուրեն Պապիկյանը։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ