«Հայաստան» դաշինքի անդամ Ռոբերտ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը
Արձանագրենք՝
1.Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը կալանավորված է:
2.Մեղրու համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանը կալանավորված է:
Միջնորդություն է ներկայացվել նաև Մեղրու համայնքապետի տեղակալին և համայնքապետարանի գլխավոր մասնագետին կալանավորելու մասին:
Կարդացեք նաև
3.Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանին կալանավորելուն համաձայնություն տալու մասին միջնորդությունը ներկայացվել է ԿԸՀ:
4.Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին մի քանի մեղադրանք է առաջադրված:
5.Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը կալանավորված է:
6.Որոտանի վարչական ղեկավար Սուրեն Օհանջանյանը կալանավորված է:
7.Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրեն Հայկ Խաչատրյանը կալանավորված է:
Արձանագրենք նաև՝
Ն.Փ.-ի ստորագրությամբ Ադրբեջանին է հանձնվել տարածքներ Կապանից, ադրբեջանական բանակը գտնվում է Սև լճի տարածքում, Մեղրու միջանցքի տրամադրման հարցը գտնվում է ընթացիկ փուլում, Սիսիանի մի շարք գյուղեր դարձել են սահմանամերձ:
Ի լրումն՝ ՔՊ-ն Սյունիքի մարզում ստացել է 31841 ձայն:
Հ.Գ. Առաջիկայում յուրաքանչյուր ընտրող կքաղի սեփական քվեի պտուղները: