Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին, հաղորդում է Trend-ը:
Նշվում է, որ կողմերը քննարկել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի գործունեության հետ կապված հարցեր:
Քննարկվել են նաև ռուս-ադրբեջանական երկկողմ հարաբերությունները, կողմերը գոհունակությամբ ընդգծել են ապրանքաշրջանառության և Ադրբեջանից Ռուսաստան գյուղմթերքի արտահանման աճը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ