Լրահոս
Օրվա լրահոսը

«Որևէ հաշվեհարդար չի կարող լինել»․ Սուրեն Պապիկյանը՝ Սյունիքի համայնքապետերի ազատազրկման մասին

Հուլիս 13,2021 15:54

Այսօր աշխատանքային այցով Շիրակի մարզում էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը։ Նա եղավ Հյուսիս-Հարավ նորակառույց ճանապարհի Լանջիկ-Գյումրի հատվածում, որտեղ ասֆալտապատման ակտիվ աշխատանքներ են ընթանում, այնուհետ շրջեց Գյումրու վերանորոգված փողոցներում՝ խոսելով Գյումրին զբոսաշրջային ամենապահանջված քաղաքը դարձնելու մասին։

Գյումրիում լրագրողները ճանապարհաշինությունից ու փողոցաշինությունից զատ՝ նախարարին հարց ուղղեցին Սյունիքում համայնքապետերի ձերբակալման ու կալանավորման մասին։ Հարցին՝ մի՞թե սա հաշվեհարդար է համայնքապետերի նկատմամբ, ինչպես որակում են ընդդիմախոսները, նախարարը պատասխանեց․

«Դա ընդդիմության գնահատականն է, ես ընդամենը կարող եմ ասել, որ իրավապահ համակարգն իր գործն է անում, և ես չեմ կարծում, որ այստեղ քաղաքական միջամտության կարիք կա կամ իմ մեկնաբանության խնդիրը կա։

Թե իրավապահներն ունեն փաստեր, որի արդյունքում որևէ մեկը պիտի ձերբակալվի կամ կալանավորվի, ուրեմն պիտի կալանավորվի։ Որևէ հաշվեհարդար չի կարող լինել, որովհետև հաշվեհարդար տեսնողը կամ ընդունողը ժողովուրդն է, ժողովուրդը իր որոշումն ընդունել է հունիսի 20-ին»։

Նա խոսեց նաև Գյումրիում առաջիկայում սպասվող ՏԻՄ ընտրությունների մասին, դեմերես գնահատականներ հնչեցրեց Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի ու քաղաքապետ Սամվել Բալասանյանի աշխատանքներին։

Այս մասին՝ քիչ անց։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031