Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 12-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին է դիմել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Մանթաշյան փողոցի շենքերից մեկի բնակիչ՝ 40-ամյա Արսեն Նիկողոսյանը և հայտնել, որ հուլիսի 10-ից հուլիսի 12-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալու միջոցով բացել են իր բնակարանի դուռը, մտել ներս և տունը տակնուվրա արել, ապա այնտեղից հափշտակել գումար և ոսկյա ու արծաթյա զարդեր։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Նիկողոսյանն աշխատում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ որպես դատավոր։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: