Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե սկսվի սահմանների դելիմիտացիա եւ դեմարկացիա, դա պետք է տեղի ունենա ադրբեջանցի զինվորականների հեռացմանը զուգահեռ. Արման Թաթոյան

Հուլիս 13,2021 15:20

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր անդրադառնալով սահմանային միջադեպերին եւ ադրբեջանական կողմի գործողություններին, ասաց, որ յուրաքանչյուր միջադեպի առնչությամբ կարեւոր է, որպեսզի քրեական գործեր հարուցվեն։ Պաշտպանն ասուլիս էր հրավիրել՝ ներկայացնելու կառավարության թերացումները՝ սահմանային բնակիչների խախտված իրավունքների պաշտպանության հարցում:

«Քրեական գործեր հարուցելով` մենք ապացույցներ ենք ապահովում, որպեսզի հետագայում պաշտպանենք մեր քաղաքացիներին միջազգային ասպարեզներում, որովհետեւ Մարդու իրավունքների պաշտպանի ձեռք բերած ապացույցն այլ բան է, քրեական գործով հարուցված ապացույցները՝ այլ միջազգային ատյանների համար»,–ասաց Արման Թաթոյանը։

Նրա համոզմամբ, նման լարված պայմաններում սահմանների դելիմիտացիա եւ դեմարկացիա (սահմանագծում եւ սահմանազատում) չի կարելի անել. «Իմ կարծիքով՝ այս պայմաններում սահմանային դելիմիտացիայի եւ դեմարկացիայի գործընթաց չի կարող տեղի ունենալ: Դա նախ՝ խախտումները կլեգիտիմացնի, երկրորդ՝ կարող է նույնիսկ ավելի մեծ լարվածություն բերել բնակիչների իրավունքների պաշտպանության առումով, որոնք շարունակում են մնալ խախտված»:

Ըստ պաշտպանի, եթե, այնուամենայնիվ, սկսվի այդ գործընթացը, դա պետք է տեղի ունենա հայկական տարածքներից ադրբեջանցի զինվորականների հեռացմանը զուգահեռ։

Պաշտպանի խոսքով, ճիշտ դելիմիտացիան եւ դեմարկացիան մարդու իրավունքների պաշտպանության կարեւորագույն երաշխիք է. «Չնայած այսօր մարդիկ ունեն օրինական փաստաթղթեր իրենց իրավունքներով, բայց զրկված են դրանք օգտագործելու հնարավորություններից: Հիմա, եթե, մենք ադրբեջանցիների չհեռանալու պայմաններով ենք դա կատարում, խնդիր է առաջանում»։

Նա նաեւ ասաց, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հովանավորել հայատյացությունը, թշնամանքը մեր ժողովրդի նկատմամբ. «Անգամ, ես միջազգային կառույցներին ցույց եմ տվել, որ դա ֆաշիզմի է հասնող թշնամանք է»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031