ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը մասնակցել է Գլենդելի կենտրոնում Կալիֆորնիայի հայ-ամերիկյան թանգարանի և մշակութային կենտրոնի հիմնարկեքի արարողությանը:
«Ամերիկահայերը մեր ազգի հյուսվածքի կարևոր բաղադրիչն են՝ հարստացնելով մեր ավանդույթները, սովորույթները և համայնքները: Նրանց պատմությունն ամերիկյան պատմություն է, դժվարությունների առաջ հույսի պատմություն, համառության և նոր ձեռքբերումների պատմություն»,- գրել է Շիֆը Facebook-ի իր էջում:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ