Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Տնտեսական կոլապսի հավանականությունը Հայաստանում. մի՞ֆ, թե՞ իրական սպառնալիք»

Հուլիս 13,2021 12:35

«ԼՈՒՅՍ» հիմնադրամի կողմից հրապարակվել է «Տնտեսական կոլապսի հավանականությունը ՀՀ-ում. մի՞ֆ, թե՞ իրական սպառնալիք» վերլուծական աշխատանքը:

Չափազանցվա՞ծ են արդյոք ՀՀ-ում ներկայումս տնտեսական կոլապսի առաջացման վերաբերյալ մտահոգությունները, թե՞ այն իրապես պետության համար լրջագույն սպառնալիք է և երկրում նոր աղետների պատճառ կարող է դառնալ:

Որո՞նք են կոլապսի առաջացման հավանական նախադրյալներն ու պատճառները: Արդյոք կառավարմա՞ն խնդիրն է սպառնալիքի գլխավոր աղբյուրը: Այս հետազոտությունը նպատակ ունի տալ հիշյալ հարցերի պատասխաններն ու գնահատել ՀՀ-ում տնտեսական կոլապսի առաջացման հավանականությունը:

Վերլուծվել են ՀՀ տնտեսական համակարգում վերջին երեք տարիներին կուտակված ռիսկերն ու խոցելիությունները, ինչպես նաև քննարկվել է 2020-ին երկրին վրա հասած աղետին դիմակայելու` ՀՀ կառավարության հակաճգնաժամային քաղաքականությունը: Ներկայացվել է նաև կառավարության` 2009-ի ճգնաժամին հաջողությամբ դիմակայելու նախկին փորձը և տնտեսական կոլապսի միջով անցած որոշ երկրների օրինակներ:

Անդրադարձ է կատարվել հնարավոր հետևություններին, որոնք կարող է անել ՀՀ ներկայիս կառավարությունը` դասեր քաղելով արդյունավետ կառավարման ՀՀ նախկին փորձից, ինչպես նաև կոլապսի ենթարկված երկրների կործանիչ սխալներից:

Հետազոտության վերջում տնտեսաչափական ժամանակակից մեթոդների կիրառման միջոցով մոդելավորվել են տնտեսական կոլապսի առաջացման հավանական սցենարն ու մեխանիզմները, ինչպես նաև գնահատվել են տնտեսության վրա դրանց հնարավոր հետևանքները:

«ԼՈՒՅՍ» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031