Երեւանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի խմբակցության անդամ Սուրեն Օհանյանը դիմում է ներկայացրել ավագանու անդամի լիազորությունները դադարացնելու մասին։ Այս մասին այսօր Երեւանի ավագանու նիստում հայտնեց նիստը վարող Երեւանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։ Սուրեն Օհանյանի մանդատն, ըստ ԿԸՀ որոշման, տրվել է «Իմ քայլ»-ի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Դիանա Քերոբյանին։
Ավագանու մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սաթենիկ Մկրտչյանն էլ, ինչպես հայտնեց փոխքաղաքապետը, դիմում է ներկայացրել նշված հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարեցնելու մասին։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ