Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Բաբայան. Եթե կարծում են, որ վաղը այդ նույն ահաբեկիչներն իրենց դուռը չեն ծեծելու, չարաչար սխալվում են. «Հայկական ժամանակ»

Հուլիս 13,2021 10:47

Շուշի այցելությանը մասնակցել են հետևյալ երկրների դեսպանները՝ Ավստրիա, Բելառուս, Բուլղարիա, Բրազիլիա, Չինաստան, Աֆղանստան, Ալժիր, Պաղեստին, Վրաստան, Խորվաթիա, Հորդանան, Իսրայել, Շվեդիա, Շվեյցարիա, Իտալիա,Կոլումբիա, Կորեա, Կատար, Լատվիա, Հունգարիա, Մալազիա, Մեքսիկա, Մարոկկո, Նիդերլանդներ, Պակիստան, Լեհաստան, Սերբիա, Սաուդյան Արաբիա, Տաջիկստան, Թուրքիա, Ուկրաինա,Ճապոնիա, Հունաստան, Բելգիա, ԱՄԷ, Չիլի, Էստոնիա, Իրաք, Իրան, Ղազախստան, Լիտվա, Լիբիա, Ռումինիա, Սլովակիա, Սուդան, Վենեսուելա: Շուշի են այցելել նաեւ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչը:

Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն էլ մեր զրույցում շեշտեց՝ այն երկրները որոնք գնացել են Շուշի, լեգիտիմացրել են պատերազմը:

«Սա շատ տհաճ երևույթ է, միջազգային իրավունքի և ընդհանրապես բարոյական նորմերի կոպիտ խախտում: Ի՞նչ է ստացվում՝ դեսպաններն այլևս այլ բան չունեն անելու, գնում են ու լեգիտիմացնում են Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների հանցավոր քաղաքականությունը: Ինչպես կարող են երկրները, որոնք մարդու իրավունքների և ժողովրդավարության ջատագովն են համարվում, այդպիսի քայլի գնան: Եթե իրենք կարծում են, որ վաղը այդ նույն ահաբեկիչներն իրենց դուռը չեն ծեծելու, չարաչար սխալվում են: Շատ ուրախ եմ, որ ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրներից որևէ մեկի դեսպանը ներկա չէր այդ հանդիպմանը, դա մեզ համար շատ կարևոր է»:

Խոսելով՝ ՀՀ-ի ու Արցախի կատարած դիվանագիտական աշխատանքի և դրա արդյունքների մասին, Բաբայանը շեշտեց՝ մենք այլևս չպետք է հլու հնազանդ հետևենք այս ամենին. «Սա ևս մեկ անգամ մեր աչքերը բացում է և մենք տեսնում ենք իրականությունը: Այլևս ոչինչ չպետք է մոռացության մատնենք: Մեր քայլերի համար այլևս չպետք է պատասխան տանք որևէ մեկին, պետք է գործենք հանուն մեր ազգային շահի՝ առանց նայելու որևէ մեկի թույլտվությանը ու կարծիքին»,-եզրափակեց պաշտոնյան:

Անյուտա ԱԹԱՆԵՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031