Շուշիում կազմակերպված դիվանագետների հավաքը միանշանակ փաստեց, որ Արցախի հակամարտության լուծումը բաց է մնացել:
Պաշտոնական Բաքուն այդ քայլով հերթական անգամ ցանկանում էր հայտարարել, որ Արցախի ժողովրդի դեմ հրահրած ագրեսիայի արդյունքում իրեն հաջողվել է լուծել արցախյան հիմնահարցը: Ու կրկին Ադրբեջանը շառաչուն ապտակ ստացավ հիմնահարցի խաղաղ կարգավորման առաքելություն ստանձնած ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից:
Շուշի այցելած՝ Ադրբեջանում ներկայացված 46 երկրի շարքում բացակայում էին ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Ռուսաստանը: Այստեղ պետք է արձանագրել, որ վերջիններս լոկ համանախագահող երկրներ չեն, նրանք աշխարհի խոշորագույն երկրներից են եւ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական երեք անդամները:
Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունների վերսկսումն այլընտրանք չունի: Ազգերի ինքնորոշման իրավունքի հարցը լուծված չէ, որը հակամարտության հիմքն է, իսկ առանց դրա անիմաստ կլինի խոսել հիմնահարցի լուծված լինելու մասին, իսկ այս վիճակում այն սառեցված երկար մնալ չի կարող: Չնայած ՌԴ-ն հայտնել է, որ պատրաստ է ըստ անհրաժեշտության ցանկացած ժամկետով ապահովել տարածքի խաղաղ կյանքը: Բայց ինչպես Վլադիմիր Պուտինն է բազմիցս հայտարարել՝ Արցախի խնդրի հիմքում ընկած է էթնիկ գործոնը, եւ այն միայն տարածքի խնդիր չէ: Իսկ պատմությունից հայտնի է, որ էթնիկ հարցերը լուծվում են կամ այդ էթնոսի ոչնչացմամբ, կամ նրա ինքնորոշման իրավունքի ճանաչմամբ:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում: