Լրահոս
Օրվա լրահոսը

Պատահական չէ, որ բռնաճնշումների թիրախում հայտնվել են առաջին հերթին Սյունիքի մարզի տարբեր համայնքների ղեկավարները. «Փաստ»

Հուլիս 13,2021 09:00

Գրեթե բոլոր փորձագետներն արձանագրում են, որ խորհրդարանական ընտրություններով Հայաստանում ներքաղաքական ճգնաժամը չհանգուցալուծվեց։ Դեռ ավելին՝ իրական խոր ճգնաժամը դեռ առջևում է, քանի որ դրա համար պատճառ դարձած խնդիրները մնում են չլուծված։

Մյուս կողմից էլ՝ պետք չէ ընտրությունների արդյունքում գրանցված ձայների հարաբերակցությունը դիտարկել որպես քարացած երևույթ։ Եթե անգամ մի կողմ ենք դնում ընտրախախտումների և վարչական ռեսուրսների չարաշահման բազմահազար դեպքերը, ապա պարզ է դառնում, որ ընտրությունների նույնիսկ պաշտոնական արդյունքները արտացոլող հանրային վերաբերմունքը շատ արագ է փոխվում, ինչը հրաշալի գիտեն հենց այս իշխանությունները։

Թերևս նաև դրա պատճառով էլ սկսել են առատ պարգևավճարների ու այլ խոստումների միջոցով խրախուսել իրենց կողմնակիցներին, որպեսզի նրանք շարունակեն պաշտպանել իշխանության քաղաքական ուղեգիծը։ Բայց այս համատեքստում հատուկ աչքի է զարնում այն իրողությունը, որ ընտրություններից քիչ անց, երբ նոր խորհրդարանն ու կառավարությունը դեռևս չեն ձևավորվել, իշխանությունները նորից վերադարձել են իրենց քաղաքական հակառակորդների նկատմամբ ճնշումների գործելակերպին՝ միջոցների ու մեթոդների առջև որևէ խտրականություն չդնելով։ Մի խոսքով, Նիկոլ Փաշինյանը ձեռնամուխ է եղել քաղաքական վենդետաների իրականացման նոր փուլի: Ու շատերի կարծիքով, սա միայն սկիզբն է, որովհետև Փաշինյանը փորձելու է սարքել բոլորի գլխին, որոնք իրենց չեն աջակցել ընտրություններում, առավել ևս նրանց, որոնք ընդդիմադիր գործիչ են, էլ առավել ևս՝ բոլոր նրանց, որոնք կարող են խանգարել իր ոչ հայանպաստ ծրագրերին։

Ու պատահական չէ, որ բռնաճնշումների թիրախում հայտնվել են առաջին հերթին Սյունիքի մարզի տարբեր համայնքների ղեկավարները։ Եթե նրանք իրոք չարաշահումներ էին թույլ տվել, ապա իշխանությունները կարող էին դրանց ուղղությամբ աշխատանքներ իրականացնել իրենց պաշտոնավարման երեք տարվա ընթացքում։ Ուրեմն, ինչո՞ւ են հիմա հանկարծ հիշել այդ մասին։ Ամբողջ խնդիրն այն է, որ, շատ փորձագետների ու քաղաքական գործիչների հայտարարությունների համաձայն, նոր կառավարության ձևավորումից հետո իշխանությունները տրամադրված են կրկին զիջումների գնալ։ Եվ այդ զիջումները, օրինակ՝ կարող են լինել սահմանների դեմարկացիայի ու դելիմիտացիայի ժամանակ, որին կհետևի նաև Ադրբեջանի հետ համապատասխան համաձայնության ձեռք բերումը։ Մի՞թե պատահական է, որ պաշտոնական Բաքուն պարբերաբար Երևանին ուղղված կոչերով է հանդես գալիս սահմանների ճշգրտման հարցի շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ։

Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Armen says:

    Երբ եք ի վերջո հասկանալու, ընդ որում շատ խելք պետք էլ չէ դրա համար, որ մեր ժողովուրդը ձեր երեսը չի ուզում տեսնել, իսկ ավելի հասկանալի լեզվով՝ զզվում է ձեզնից

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031