Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ֆիրդուսի կառուցապատման ծրագիրն իրականացնելու ժամանակ որեւէ հուշարձան չի քանդվելու». ԿԳՄՍ վարչության պետ. «Հայկական ժամանակ»

Հուլիս 13,2021 09:30

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության պատմության  եւ մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը՝ անդրադառնալով Ֆիրդուսի թաղամասում առկա հուշարձանների շուրջ բարձրացված աղմուկին՝ «Հայկական ժամանակին» ասաց. «Ֆիրդուսի կառուցապատման ծրագիրն իրականացնելու ժամանակ որեւէ հուշարձան չի քանդվելու»:

Խոսելով Հանրապետության 46 հասցեում գտնվող շենքի մասին Վանյանը նկատեց. «Դա միակ հուշարձան շենքն է, որն ուղիղ կառուցապատման ազդեցության գոտում է գտնվում: Նախագիծ կա, որը ներկայացվել է լիազոր մարմին, այն քննարկվել է գիտամեթոդական խորհրդում, հայեցակարգն արդեն հավանության է արժանացել: Որոշվել է նախագիծը քննարկման ներկայացնել լիազոր մարմին: Այդ փուլում արդեն կքննարկվեն, թե ինչպիսի մեթոդներով է շենքը պահպանվելու, որ հատվածն ինչպես է վերականգնվելու եւ առաջիկայում դրա մասին կտեղեկացվի նաեւ հանրությունը»:

Ըստ Վանյանի՝ ամեն դեպքում, եթե անգամ Հանրապետություն 46 հասցեի շենքի վրա միջամտություններ լինեն, միեւնույնն է՝ ճակատային հատվածը միանշանակ չի քանդվելու, պահպանվելու է ամբողջությամբ:

«Այնտեղ, եթե ներսից նայեք, կտեսնեք կան փայտից պատշգամբներ, որոնք շատ վատ վիճակում են, մի մասը քանդման եզրին են, մի մասն էլ քանդված են: Առաջադրանք կա, որ այդ պատշգամբները նույնությամբ վերականգվեն»,-ասաց նա:

Վանյանը հայտնեց, որ Կառավարության կողմից հաստատված ցուցակում այդ տարածքի պատմամշակութային հուշարձան հանդիսացող 11 շինություն կա ընդգրկված, գումարած 1-ը. այն գտնվում է Ֆիրդուսի 80 հասցեում, որը նախորդ տարի է արժեւորվել ու ստացել նորահայտ հուշարձանի կարգավիճակ: «Դեռ պետական ցուցակում ընդգրկված չէ, բայց համապատասխան օրենսդրության համաձայն այդ կառույցն էլ պիտի պահպանվի նույն կերպ ինչպես այն 11-ը»,-ասաց Վանյանը:

Դիտարկմանը, թե լուրեր են շրջանառվում, որ Ֆիրդուսի տարածքում որոշ պատմամշակութային արժեք ունեցող շինությունների ընդամենը որոշ հատվածներ են պահպանվելու, Վանյանն ասաց. «Հուշարձան շենքն արժեքավոր է ամբողջությամբ եւ դրա մի մասը առանձին հուշարձան չի կարող ճանաչվել: Ամբողջությամբ քանդելու մասին ընդհանրապես խոսք լինել չի կարող: Բայց օրինակ՝ Տիգրան Մեծի պողոտայում հուշարձանների ներքին բակերի հատվածների մասով պայմանավորվածություն կա ձեռք բերած կառուցապատող ընկերությունների հետ, որ դրանք պիտի վերականգնվեն: Հուշարձանների հատվածներում կան կցակառույցներ, որոնք անհատների կողմից են ավելացվել չհամաձայնեցնելով լիազոր մարմնի հետ, կամ ինքնակամ կառուցվել, որոնք խաթարում են հուշարձանների տեսքը եւ զգալի վնաս են հասցրել տարիների ընթացքում. մեր կողմից կա առաջադրանք, որ այդ հատվածներում ավելի ուշ շրջանի կցակառույցները վերացվեն եւ այդ հուշարձանները վերադառնան իրենց նախկին տեսքին»:

Աղունիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031