Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Թաթոյանը՝ հաշմանդամություն ունեցող մարդկանց հանդեպ կարծրատիպային պատկերացումների մասին

Հուլիս 12,2021 23:55

Իր ՖԲ էջում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրել է.

Հաշմանդամություն ունեցող մարդկանց համար լրջագույն խոչընդոտ է կարծրատիպային այն պատկերացումը կամ սխալ վերաբերմունքը, թե նրանց իրավունքների պաշտպանությունը նշանակում է օգնություն ցուցաբերել առողջական սահմանափակումներ ունեցող մարդկանց կամ թե դա անգամ ենթադրում է«խղճահար մոտեցում» կամ «կարեկցանքից» ելնելով օգնություն:

Իրականում, խոսքը պետք է վերաբերի հաշմանդամություն ունեցող մարդկանց նկատմամբ արժանապատիվ վերաբերմունքին, նրանց համար ինքնուրույն և անկախ կյանքով ապրելու, հանրային կյանքին նրանց լիարժեք ներգրավման պայմաններ ստեղծելուն:
Պետությունը պետք է ստեղծի հնարավորություններ որպեսզի հաշմանդամություն ունեցող մարդիկ կարողանան ինքնուրույն, արժանապատիվ իրացնել իրենց իրավունքները՝ անկախ կյանքի հմտությունների շնորհիվ:

Պետք է գնալ խոչընդոտող միջավայրային արգելքները վերացնելու և բոլորի հետ հավասար հիմունքներով նույն հնարավորությունները ստեղծելու ճանապարհով (աշխատանքի հմտություններ և աշխատանքի պայմաններ, ենթակառուցվածքներ, վերաբերմունք և այլն): Ընդ որում, պետք է այդ ընթացքում հաշվի առնել հաշմանդամության բոլոր տեսակները, դրանց յուրահատկությունները:

Սխալ ընկալումների և կարծրատիպերի պատճառով է, որ շղթայական ոտնահարվում են այլ իրավունքներ ևս, օրինակ՝ արժանապատվության, մասնավոր կյանքի, տեղեկատվության ազատության երաշխավորումը:

Վիճակը հատկապես մտահոգիչ է չափահաս դառնալուց հետո մասնագիտացված հաստատություններում հաշմանդամություն ունեցող սաների իրավունքների տեսանկյունից, քանի որ նրանք առավել խոցելի են իրենց իրավունքներն ինքնուրույն իրացնելու, հանրային կյանքին ներգրավվելու և հատկապես զբաղվածության ապահովման տեսանկյունից: Ընդ որում, կորոնավիրուսային համավարակի ընթացքում ավելի են խորացել անկախ ապրելու և համայնքում ներգրավվելու համակարգային խնդիրները:

Այս վիճակի պատճառով է, որ մարդիկ մեկուսանում են հասարակությունից, զրկվում ինչպես համայնքում ներգրավվելու, այնպես այլ իրավունքների իրականացման հնարավորությունից:

Առավել մանրամասն՝ այդ եւ բազմաթիվ այլ հարցերի վերաբերյալ՝ Մարդու իրավունքների պաշտպանի  2020թ. տարեկան հաղորդման մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031